Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ադրբեջանի ԱԳՆ. Քանի դեռ ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող

Ադրբեջանի ԱԳՆ. Քանի դեռ ՀՀ զինված ուժերը շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող
15.06.2019 | 15:05

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Բաքվում նշել են՝ «քանի դեռ Հայաստանի զինված ուժերը շարունակում են ապօրինի մնալ Ադրբեջանի տարածքներում, բանակցությունների ոչ մի հիմնական մաս լինել չի կարող»: «Որքան շուտ Հայաստանը ճանաչի այդ իրողությունները, այդքան ավելի շուտ մեր տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն, զարգացում և բարգավաճում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ